ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրական գազային ճգնաժամ. Թուրքիան անտեսում է միջազգային հանրության կոչերը

tpao.gov.tr

Թուրքիան մտադիր է շարունակել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, Եվրամիության բացասական արձագանքը չի կանգնեցնի Անկարային: Այս մասին ասվում է այսօր՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: «Թուրքիան պահպանում է իր իրավունքները Միջերկրական ծովի արևելյան հատվածում մայրցամաքային ծանծաղուտի նկատմամբ և շարունակելու է պաշտպանել այնտեղ Կիպրոսի թուրքական համայնքի շահերը», - ասվում է հայտարարությունում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ կղզու հունական համայնքն իրավունք չունի «զավթել կիպրացի թուրքերի օրինական իրավունքները և շահերը»:

Այս պահին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել, հետախուզական աշխատանքներ են իրականացնում հորատման թուրքական երկու սարքեր, ինչը բավականին բարդացրել է Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները: Հունաստանն ու Կիպրոսը Թուրքիայի կողմից այդ շրջանում աշխատանքները դիտարկում են որպես սադրիչ քայլ:

Նշենք, որ թուրքական գործողությունների դեմ հանդես են գալիս ոչ միայն Կիպրոսի Հանրապետությունն ու Հունաստանն, այլև Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը են Թուրքիային կոչ արել դադարեցնել այդ անօրինական աշխատանքները: Եվրամիությունը նույնիսկ դիտարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու տարբերակը: Բրյուսելի համար խնդիրը բավականին կարևոր է, քանի որ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի տնտեսական գոտում հայտնաբերված ածխաջրածինների հանքավայրերի շահագործումը դիտարկվում է որպես ԵՄ էներգակիրների դիվերսիֆիկացման լավ հնարավորություն: Ուստի, հավականությունը, որ ԵՄ-ն իրական գործողությունների կդիմի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով, միանգամայն իրատեսական է: Մասնավորապես, քննարկվում է Թուրքիայի հետ մաքսային միության պայմանագրի թարմացման շուրջ բանակցությունների սառեցման տարբերակը:

Թուրքիայի համար Կիպրոսի ափերի մոտ որոշ հանքավայրերի նկատմամբ իրավունքների ամրապնդումը շատ կարևոր է ոչ միայն տնտեսական տեսանկյունից: Կիպրոսի տնտեսական պոտենցիալի մեծացումը կարող է էական նշանակություն ունենալ կիպրական հարցի կարգավորման համար՝ ոչ ի նպաստ Թուրքիայի:

Նշենք, որ Թուրքիայի գործողությունները մեծացնում են լարվածությունը ոչ միայն Հունաստան- Թուրքիա-Կիպրոս հարաբերություններում, այլ նաև Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Եգիպտոս, Թուրքիա-Լիբանան առանց այն էլ լաված հարաբերություններում: Հիշեցնենք, որ 2003-ին Լիբանանը, 2007-ին Եգիպտոսը, իսկ 2011-ին Իսրայելը Կիպրոսի հետ պայմանագիր են ստորագերել ծովային սահմանի մասին: Այսպիսով, այս երկրները ևս հետաքրքրություններ և իրավունքներ ունեն Կիպրոսի սահմաններում նավթային և գազային հանքավայրերի շահագործման հարցում:

Թեև հարցի ռազմական լուծումը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ կողմերը հանդիսանում են ՆԱՏՕ անդամ երկրներ, սակայն Թուրքիա-Հունաստան-Կիպրոս լարվածության հերթական աճը տարածաշրջանում առաջացնում է անկայունություն՝ ստեղծելով անվտանգային որոշակի խնդիրներ:

Նշենք, որ Հայաստանը ևս արձագանքել է Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձին՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն առանց արտաքին ճնշման: 

ԱԳՆ-ի արձագանքը թեև դժվար թե ազդեցություն ունենա լարվածության նվազեցման տեսանկյունից, սակայն դրական ազդակ կարող է հանդիսանալ հայ-կիպրական և հայ-հունական երկկողմ հարաբերությունների և Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: