ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը Behörden Spiegel ամսագրին

Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Ամսագրի հուլիսյան համարի էլեկտրոնային ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով. https://issuu.com/behoerden_spiegel/docs/2019_juli(հարցազրույցը՝ էջ 8):
Պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը.
Հարցազրույց Բեռլինում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ
«2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է այս տարվա ապրիլի 4-ին: Այս պահին արդեն ԵՄ 11 երկրներ են վավերացրել այն: Սա մեզ համար շատ կարևոր փաստաթուղթ է, քանի որ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում ակնկալվում է ԵՄ-ի հետ խորացված և ընդլայնված համագործակցություն»,- նշել է դեսպանը:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք ցանկանում ենք պահպանել ռազմավարական այս հատուկ գործընկերությունը Ռուսաստանի հետ: Այս առումով Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:
Միևնույն ժամանակ, Հայաստանի անկախությունից ի վեր սերտանում են վերջինիս հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Մենք նաև լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ: Մեր քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամ», այլ «և՛, և՛» սկզբունքի վրա: Սա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է: Հայաստանը միակ երկիրն է, որ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ՝ միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ», հավելել է դիվանագետը:
Գերմանիան առաջին երկրներից էր, որ դեռ 1991թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: «Երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում և ընդլայնվում են: Հագեցած քաղաքական օրակարգ, մի շարք բարձրաստիճան երկկողմ այցեր, որոնք նպաստել են քաղաքական երկխոսության զարգացմանը: Մի կողմից, մշակույթի, կրթության և գիտության, մյուս կողմից, խորհրդարանական, քաղաքական և քաղաքացիական հասարակության ոլորտներում համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և ես հպարտ եմ դրանով»,- ընդգծել է Սմբատյանը: Գերմանիան հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը, և նրա երրորդ ուժեղագույն առևտրային գործընկերն է ամբողջ աշխարհում: Դեսպանը մեծ ներուժ է տեսնում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման մեջ. «Կարծում եմ, որ սա երկարաժամկետ առումով օգտակար է երկու երկրների համար»:
2018թ. տարվա երկիր
Հոդվածագիրը նշել է. Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքը ստացավ ձայների ավելի քան 70%-ը: Վարչապետը նշեց, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հետևի տնտեսականը:
«Դա դյուրին չէ իրականացնել»,- նշել է Սմբատյանը՝ հավելելով,- «այդ իսկ պատճառով կառավարությունը պայքար է մղում օլիգարխիայի և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ քայլեր իրականացնում լիարժեք իրավական պետության ձևավորման ուղղությամբ: Խորհրդարանում իշխող ուժը իրականացնում է բարեփոխումներ, որոնք երբեմն կարող են նաև ցավոտ լինել»:
Նախորդ տարի «The Economist»-ը Հայաստանը ճանաչել է 2018թ. տարվա երկիր: Սրա պատճառը մեծ առաջընթացն էր դեպի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: «Ես կարող եմ այս պահին Ձեզ հավաստիացնել, որ մենք կշարունակենք այն ճանապարհով, որը մենք ընտրել ենք, նույնիսկ եթե դա ոչ միշտ հեշտ լինի: Դրան հասնելու համար մենք կարիքն ունենք և կարևորում ենք ԵՄ կառույցների հետ համագործակցությունը»:
Եվրոպայի վերջին փակ սահմանը
Անդրադառնալով Հայաստան - Թուրքիա հարաբերություններին Աշոտ Սմբատյանը նշել է. «Հայաստանն ավելի քան տասը տարի առաջ փորձեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որի արդյունքում ստորագրվեցին այսպես կոչված «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք այդպես էլ Թուրքիայի կողմից չեն վավերացվել: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ցավոք, մեր պատրաստակամությունը, կարծես թե, բավարար չէ, որպեսզի Թուրքիայի կառավարությունը բացի Եվրոպայի վերջին փակ սահմանը: Թուրքիայի ներկայիս կառավարությունը թելադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման անընդունելի նախապայմաններ և պահում Հայաստանը շրջափակման մեջ, ինչը հակասում է իրավահավասար ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունների բոլոր կանոններին»:
Եվ ինչպիսի՞ն են Ադրբեջանի հետ կենսունակ փոխզիջման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում:
Գտնել բոլորի համար ընդունելի լուծում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով կարգավորվի: ԼՂ բնակչության անվտանգությունը և Արցախի կարգավիճակը առանցքային առաջնահերթություն են ներկայացնոււմ: Այստեղ խոսքը 150․000 մարդկանց մասին է»:
«Այդ պատճառով է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Կարևոր է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության, Ադրբեջանի և Հայաստանի համար: Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ: Պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին»,– նշել է ՀՀ դեսպանը:
-
21:47
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
-
21:32
ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
-
20:48
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
-
19:14
Ղազախական ակնարկը հայկական բիզնեսին
-
19:11
Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ից պահանջել է պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի
-
18:55
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարին
-
18:40
YouTube-ը նշել է 2019 թվականի ամենատարածված երաժշտական տեսահոլովակները
-
18:20
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը
-
18:03
Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը
-
17:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետին
-
17:21
Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին. հաղթել է Իրանի թիմը
-
17:16
Կառավարությունը նախատեսում է փուլ առ փուլ անցում կատարել կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին
-
17:14
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը
-
17:00
Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ համաժողովին
-
16:58
Ստորագրվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) համատեղ արձանագրություն
-
16:51
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում
-
16:31
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ
-
16:05
Գրողների միությունը պետք է ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի. Արմեն Սարգսյան
-
15:11
Աշխարհում ամենաթանկ տոնածառը տեղադրված է իսպանական հյուրանոցում
-
14:01
Մենք նպատակաուղղված ենք Հայաստանում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 6 կմ/ժ