ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը հավանություն տվեց Չինաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու համաձայնագրի վավերացմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին:

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել գիտական և մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման համարԱնցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու մասին: Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն արդեն սկսել է համաձայնագրի վավերացման գործընթացը և նախատեսում է մոտ 1 ամսվա ընթացքում ավարտել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու՝ վերջին նոտայի փոխանակման օրվանից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: