ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիային կոչ է արել Ջիբրալթարում հնարավորինս արագ ազատելու լցանավը

BBC.com

Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված լցանավի կալանումը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Մենք նաև պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բխում է բոլորի շահերից»,- մեջբերում է IRNA գործակալությունը Մուսավիի խոսքը: Նա հավելել է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ է անում ներքաշվելու վտանգավոր խաղի մեջ»:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, չնայած կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: «Կարևոր հանգամանք է այն փաստը, որ, Իսպանիայի ներկայացուցչի խոսքով, Բրիտանիայի կողմից լցանավի կալանումը կատարվել է  ԱՄՆ-ի պահանջով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: