Ասկերովին և Գուլիեւին ազատ արձակելու քարոզարշավը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում. Արցախի ԱԳՆ
Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի և իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում և ոտնահարում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզարշավը՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու նպատակով։
«Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումը և սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց և իրականացվել է ազգային և միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել և ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից»,–նշեց նա։
Անի Սարգսյանի խոսքով՝ տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում. «Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի և իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում և ոտնահարում։ Տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում, որն ուղղված է Ադրբեջանում հայատյացության հրահրմանը և հայերի նկատմամբ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Նման քաղաքականությունն ցուցադրում է, թե ինչպիսի արժեքների վրա է հիմնված ադրբեջանական պետականությունը»։
Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը շեշտում է՝ Արցախի ԱԳՆ-ն բազմիցս իրազեկել է միջազգային հանրությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպություններում՝ ներառյալ ՄԱԿ-ՈՒՄ և ԵԱՀԿ-ում հուշագրերիտարածման միջոցով՝ Ադրբեջանի տվյալ քաղաքացիների կողմից իրագործված հանցագործությունների և դատական գործընթացի վերաբերյալ։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 1,03 կմ/ժ