ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ արդեն ավանդական դարձած նման այցելությունները հնարավորություններ են ընձեռում ուսանողներին ոչ միայն Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքի մասին ավելի հուսալի և ամբողջական պատկերացում կազմել, այլ նաև շփումներ հաստատել Արցախի հասարակական և քաղաքական շրջանակների հետ` հետագա համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը փորձնակներին է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանն ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: