ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևում նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինայի» շենքը

Կիևում հուլիսի 13-ի գիշերը Դերկու անհայտ անձինք նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինայի» շենքը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել:

Տեղական ժամանակով 3:40-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ տեղացիները քաղաքի Շևչենկոյի շրջանում Դեգտյարևսկայա փողոցում լսել են պայթյունի նման ձայն: Նշված հասցեով անմիջապես մեկնել են ոստիկանության տարածքային և գլխավոր վարչությունների օպերատիվ-քննչական խմբեր, պայթյունի տեխնիկներ, կինոլոգներ և պարեկային անձնակազմեր:

Ոստիկանները հայտնաբերել են շենքի վնասված ճակատը, շրջապատել են հանցագործության վայրին հարակից տարածքը: Գտել են նռնականատի կրակված տուբուս, որը կուղարկեն փորձաքննության: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Մայրաքաղաքում անցկացվում է հատուկ գործողություն հրաձիգին բռնելու համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: