ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերությունները. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին

Panorama.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մենք կարևորում ենք հայֆրանսիական համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև այլ կրթական հաստատություններ իրենց կարևոր նպաստն են բերում մեր բարեկամության ամրապնդմանը:

Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: Վստահ եմ, որ մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 6 կմ/ժ
7 C°
 
10°  22° 
15.10.2019
10°  23° 
16.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: