ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեմոկրատները Թրամփին մեղադրել են ռասիզմի և այլատյացության մեջ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոնգրեսի կին դեմոկրատ անդամների հասցեին արած արտահայտությունների համար, որոնք այլ երկրների ծագում ունեն, տեղեկացնում է NEWS.am-ը։

Մինչ այդ Թրամփը Թվիթերում գրել էր, որ «առաջադեմ» կին դեմոկրատները Կոնգրեսից, որոնք եկել են այլ երկրներից, որոնց կառավարությունները «լիակատար աղետ են, ամենավատը, ամենակոռումպացվածը և ամենաանկարողը ողջ աշխարհում, հիմա բարձրաձայն հայտարարում են ԱՄՆ մարդկանց, Երկրագնդի վրա ամենամեծ ու ամենաուժեղ ազգին, թե ինչպես է պետք կառավարել կառավարությունը»։

«Ինչո՞ւ չեն գնում հետ ու չեն օգնում վերականգնել լիովին ավերված ու հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից եկել են, իսկ հետո գան ու ցույց տան մեզ, թե ինչպես է պետք անել դա... Ես կարծում եմ, (Ներկայացուցիչների պալատի նախագահ) Նենսի Փելոսին երջանիկ կլինի անվճար ուղևորություններ կազմակերպել»,- գրել է Թրամփը։

Ի պատասխան՝ Փելոսին Թվիթերում գրել է, որ «չի ընդունում Դոնալդ Թրամփի ալյատյաց մեկնաբանությունները, որոնցով կարելի է բաժանել ազգը»։

Դեմոկրատներին, ընդհակառակը, Թրամփի ասածները միավորել էին։ Իր գրածում Թրամփը չէր ճշգրտել, թե ում են ուղղված իր խոսքերը, սակայն դրանց գրեթե անմիջապես արձագանքել են Կոնգրեսի՝ միգրանտների իրավունքները պաշտպանող անդամները, որոնց մեջ են Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեսը, Ռաշիդա Թլաիբը, Իլհան Օմարը։ Նրանք բոլորն էլ Թվիթերում գրել են, որ «երկիրը, որտեղից նրանք եկել են, և երկիրը, որին երդում են տվել, ԱՄՆ-ն է»։

ԱՄՆ նախագահի հասցեին քննադատությամբ հանդես են եկել Դեմոկրատական կուսակցության այլ անդամներ ևս։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, օրինակ, ասել է, որ ԱՄՆ-ը նաև նրանց երկիրն է, ում քննադատել է Թրամփը, իսկ ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Թրամփին անվանել է  «ռասիստ» և կոչ է արել միավորվել՝ բոլորի համար հավասարության հասնելու նպատակով։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: