ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 986,52 դրամ ԱՐԾԱԹ - 259,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 084,43 դրամ

ԱՄՆ-ն արտաքսում է միգրանտներին. Թրամփի հետևողականությունը տալիս է իր պտուղները

ԱՄՆ-ի իշխանությունները երկրից անօրինական ներգաղթյալներին արտաքսելու քաղաքականության շրջանակներում անցել են արդեն գործուն քայլերի: ԱՄՆ միգրացիայի և մաքսային ծառայությունը (ICE) հանգստյան օրերին՝ հուլիսի 13-ին և 14-ին, անօրինական միգրատներին ձերբակալելու գործողություններ է սկսել Նյու Յորքում և մի շարք այլ քաղաքներում: Թիրախում այն մարդիկ են, ովքեր հնարավորություն են ունեցել դիմելու դատարան՝ ապաստան հայցելու խնդրանքով, սակայն դա չեն արել: Վերջիններս զգուշացվել էին դեռ փետրվարին և ունեին հնարավորություն լքել Միացյալ Նահանգները, սակայն նրանց միայն 3 տոկոսն է դրական արձագանքել իշխանությունների հորդորին:

«Անօրինական կերպով Միացյալ Նահանգներում հայտված միլիոնավոր միգրանտներ կարտաքսվեն երկրից: Ի դեպ, նրանց արտաքսումը կլինի նույնքան արագ, որքան արագ և ապօրինաբար նրանք ներթափանցել են», - ավելի վաղ նշել էր Թրամփը Twitter-ում:

Հատկանշական է, որ ապօրինի ներգաղթյալների և կառավարելի միգրացիայի մասին Թրամփը խոսում է դեռ իր նախընտրական շրջանից՝ պահանջելով անգամ պատ կառուցել Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին: Թրամփը բազմիցս հրապարակայնորեն դեմ է արտահայտվել նաև ամերիկյան «գրին քարտի» համակարգին՝ նշելով, որ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Նախագահ Թրամփը «գրին քարտի» համակարգի փոխարեն ցանկանում է տեսնել միավորներով առաջնորդվող համակարգ, որտեղ առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ:  

Թրամփի այս դիրքորոշումը ոչ միանշանակ է ընդունվում ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Սակայն կարևոր ձեռքբերում այս հարցում Թրամփն արդեն ունի՝ Մեքսիկայի աջակցությունը, որին հասնելու համար օգտագործեց տնտեսական ճնշումների գործիքակազմը: Նախ բարձրացնելով, ապա սպառնալով էլ ավելի բարձրացնել Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար սահմանված տուրքերը, Թրամփը Մեքսիկայի հետ բանակցությունների արդյունքում կարողացավ հասնել նրան, որ վերջինս համաձայնեց ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող միգրանտներին՝ տուրքերը չբարձրացնելու հաշվին: Միակ պայմանը, որ առաջ քաշեցին տնտեսական ճգնաժամի սպառնալիքից ահաբեկված Մեքսիկայի իշխանություններն այն էր, որ հետ ուղարկվող միգրանտների քանակը չպիտի լինի անկառավարելի:

ԱՄՆ-ն ապօրինի ներգաղթյալներից «ազատելու» քաղաքականությունը, որի կյանքի կոչմանը հետևողականորեն նվիրվել է նախագահ Թրամփը, Միացյալ Նահանգներում տարակուսանքի տեղիք է տալիս: Ամերիկացիների մի ստվար զանգված չի մոռանում և պարբերաբար անգամ հիշեցնում է նախագահին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միգրանտների ստեղծած պետություն է՝ խարսխված ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 6 կմ/ժ
28 C°
 
19°  31° 
27.08.2019
18°  32° 
28.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը