ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի պաշտպանության նախարար կդառնա Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը

DW

Գերմանիայի պաշտպանության նոր նախարարը կդառնա Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը: NEWS.am-ի փոխանցմամբ, նա այդ պաշտոնում կփոխարինի Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, որը ընտրվել էր Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի կողմից:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պաշտպանության նախարարի պաշտոնից կհեռանա հուլիսի 17-ին: Քրամփ-Քարենբաուերի նշանակման մասին որոշումն ընդունվել է ՔԴՄ նախագահությունում խորհրդակցությունից հետո, այնուհետ այն հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Քրամփ-Քարենբաուերը գերմանացի պահպանողականների ղեկավարի պաշտոնում Անգելա Մերկելի իրավահաջորդը դարձել էր 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ հաղթել էր ներկուսակցական ընտրություններում: Մինչ այդ նա որպես վարչապետ ղեկավարում էր Գերմանիայի ամենափոքր դաշնային հողը`Սաարը:

Քրամփ-Քարենբաուերը հաջողության է հասել իր կարիերայի ամենատարբեր փուլերում եւ տարբեր ոլորտներում, ինչի համար նրան հաճախ անվանում են «ունիվերսալ զենք»: Բացի այդ նա Գերմանիայում հայտնի է իր անվան կրճատված  ԱՔՔ հապավումով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: