ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով

Reuters

Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին «ԱԻՖ»-ին   տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք, որ  Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է  Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում՝ թույլ  տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում:

«Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հավաստիացնում էր, որ եկել է «պատմության ավարտը», և այժմ նա կարող է կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, կառավարել ներքաղաքական գործընթացները: Ուկրաինան, երևի թե, ամենավառ օրինակն է:

Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային  գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված:

Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական գծով, միջազգային ասպարեզում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է:

Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը», - ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 4 կմ/ժ
26 C°
 
20°  33° 
25.08.2019
20°  33° 
26.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը