ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Քեթրին Զափոնեի հետ

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարար Քեթրին Զափոնեի հետ: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար զգալի ներուժ կա, և հետաքրքրություն հայտնել համագործակցության համակողմանի զարգացմամբ: Այս առումով քննարկվել են միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում, փոխգործակցության ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, տնտեսական օրակարգի ձևավորման և այլ հարցեր:

Տիգրան Ավինյանն առանձնացրել է Իռլանդիայի հետ ՏՏ ոլորտում գործընկերության հաստատման հեռանկարները, ինչի համար պատեհ առիթ կարող է հանդիսանալ Երևանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը: Փոխվարչապետը խոսել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին, որը դարձել է Հայաստանի յուրօրինակ բռենդը աշխարհում և մեծ ներդրում ունեցել երեխաների ու երիտասարդների կրթամշակութային զարգացման գործում:

Քեթրին Զափոնեն նշել է, որ հաշվի առնելով իռլանդական մեծաքանակ սփյուռքին ներգրավելու գործում իրենց ունեցած հաջողությունները, Իռլանդիան պատրաստակամ է իր փորձով ու գիտելիքներով կիսվել   հայաստանյան գործընկերների հետ:

Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է մարդկային կապերի զարգացումը և ընդգծել ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: