ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja, նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

«ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց  ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները, մասնավորապես, ՀԸԳՀ շրջանակներում։

Դեսպան Պարեխան իր հերթին կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: