ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ՍԴ ճգնաժամը լուծելու համար չի բացառում սահմանադրական փոփոխությունների անցկացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների անցկացումը, այդուհանդերձ, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը: Այս մասին վարչապետ Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարևոր և արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել, և այսօր էլ չունենք: Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձևել այս սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն: Կարևոր է, որ Հայաստանում լինի սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք քվեարկի: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը»,- նշեց Փաշինյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: