ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարում, գրում է NEWS.am։

«Մենք այժմ կառուցում ենք բարձրավոլտ գծեր ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Իրանի հետ։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որպեսզի մենք, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, համաժամանակյա աշխատենք ցանցում։ Այդ համագործակցությունը շատ կարեւոր է։ Այժմ մենք ցանկանում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա համաժամանակյա աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխել հաճախականությունները, որպեսզի մենք կարողանանք կապված լինել»,- ասել է Ավինյանը ՌԻԱ «Նովոստի»-ին։

Նրա խոսքով՝ ցանցերի միավորման իմաստն այն է, «որպեսզի ունենանք մեկ գլոբալ շուկա եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք»։ «Եթե ինտենսիվ աշխատենք, երկու-երեք տարուց դա արդեն կկայանա»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա ցանցերի միավորումը։

2015 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի կառավարման, էներգահամակարգերի անվտանգության եւ հուսալիության մակարդակի բարձրացում։ Հուշագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատելու ԵՏՄ եւ ԵՄ էներգահամակարգերի հետ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: