ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև թեժ գիծը աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինելու: Հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք աշխատում ենք, որպեսզի բանակցությունները ունենան հստակ արդյունք: Ինչու՞ բանակցությունները չունեն հստակ արդյունք: Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ասում եմ, որ դրա համար ընդամենը կա մեկ պատճառ և մեկ նախադասություն: Երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի  Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի  լինի:

Սա շատ կարևոր հայտարարություն է և լուրջ հիմք է ստեղծում բանակցային առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը: Շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Նա էլ պետք է ասի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ քանի դեռ այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն:

«Հետևաբար, որևէ մեկը, որ մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել  Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: