ԵՐԵՎԱՆ 35 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում:

Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն՝ Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը փոխշահավետ կապերն ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Պարեխան ասել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում ՝ նշելով, որ գործունեության ընթացքում գրեթե ամենուր հանդիպել է հայերի, որոնց հանդեպ ունի շատ ջերմ վերաբերմունք:
Նա ընդգծել է, որ իր գործունեությունը մասնավորապես ուղղված կլինի Հայաստանն ու Իսպանիան իրենց մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով փոխադարձորեն ավելի ճանաչելի դարձնելուն, ինչպես նաև գործարար կապերի, տարբեր ոլորտներում ակտիվ շփումների հաստատմանը նպաստելուն:

Զրուցակիցները հատկապես ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հայերն ու իսպանացիներն իրենց համար շատ բան կարող են բացահայտել Հայաստանում և Իսպանիայում: Հեռանկարային է համարվել նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 10%
Քամի՝ 8 կմ/ժ
35 C°
 
19°  37° 
22.08.2019
19°  35° 
23.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը