ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 986,52 դրամ ԱՐԾԱԹ - 259,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 084,43 դրամ

Եվրախորհրդարանը սոսկալի Է որակել ԱՄՆ-ում միգրանտներին պահելու պայմանները

РИА Новости

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների հետ կապվածվ, ինչպես նաև ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով: Այս ամենի վերաբերյալ բանաձևն ընդունվել Է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում:

Դրա օգտին քվեարկել Է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ Է մնացել 55-ը:

«(ԵԽ-ն) անհանգստացած Է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները և ապաստան հայցողներն, և հատկապես՝ երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում  անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների և կերակրի բացակայության պատճառով»,- ասված Է հայտարարության մեջ:

Պատգամավորներն ափսոսանք են հայտնում վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան պատճառով և կոչ են անում ղեկավարվելու մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ-ի միջազգային պարտավորություններով, ապահովելու բոլոր նրանց բազային պահանջմունքներն, ովքեր պահվում են այդ կենտրոններում: Կարևորվել է նաև երեխաների՝ իրենց ծնողներին կամ ուղեկցորդներին միանալու հանգամանքը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 9 կմ/ժ
20 C°
 
19°  31° 
27.08.2019
18°  32° 
28.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը