ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը «երբեք պատերազմ չի սկսի», բայց կպաշտպանի իր տարածքը. Զարիֆ

The National

Իրանը «երբեք պատերազմ չի սկսի», բայց «կպաշտպանի իր տարածքը» ագրեսիայի ցանկացած ակտից։ Այս մասին CNN-ի հարցազրույցում ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է News.am-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն տնտեսական պատերազմ է վարում Իրանի քաղաքացիական բակչության դեմ։ «Հիմա պատերազմ է ընթանում։ Դա տնտեսական պատերազմ է Իրանի դեմ, որն ուղղված է քաղաքացիական բնակչության դեմ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ տնտեսական պատերազմը հպարտության առիթ չի տալիս, որովհետև ռազմական դիմակայության ժամանակ քաղաքացիական անձինք կարող են դառնալ պատահական զոհ, բայց տնտեսական պատերազմում քաղաքացիական անձինք հիմնական թիրախն են»։

Պատասխանելով  ԱՄՆ-ի հետ հնարավոր պատերազմի մասին հարցին՝ Զարիֆն ասել է. «Մենք երբեք պատերազմ չենք սկսել, և երբեք չենք սկսի պատերազմ, բայց մենք կպաշտպանենք մեզ, և նա, ով Իրանի դեմ պատերազմ սկսի, չի լինի նա, ով կավարտի այն»,- ընդգծել է նա։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն «աշխատեն՝ պատերազմից խուսափելու համար»։

«Մենք պաշտպանում ենք մեր տարածքը»,- կրկնել է Զարիֆը։ «Ամերիկյան անօդաչու սարքը ներխուժել էր Իրանի տարածք, խախտել Իրանի օդային տարածքը։ Այն խփվել է, որովհետև, անգամ Իրանի սահմաններ չմտնելով, կարող էր լրտեսել մեր ամբողջ տարածքը, այն ոչ միայն սպառնում էր մեր մեր տարածքային ամբողջականությանը, այլև մեր ազգային անվտանգությանը։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի օտարերկրացիները սպառնան մեր ազգային ինքնիշխանությանն ու կայունությանը»,- ավելացրել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: