ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ

«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:

Դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: