ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 465,11 դրամ ԱՐԾԱԹ - 275,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 080,54 դրամ

Անգլիայում մեղադրել են Թրամփին՝ Իրանի կողմից բրիտանական լցանավի կալանման մեջ

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի կողմից Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մեջ, տեղեկացնում է News.am -ը՝ հղում անելով Daily Mail-ին։

Ըստ Քորբինի, ստեղծված իրավիճակում պետք է մեղադրել Թրամփին անցած տարի Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու որոշման համար։

«Նախագահ Թրամփի որոշումը՝ խզել Իրանի հետ գործարքը, հանգեցրել է լիամասշտաբ կոնֆլիկտի ռիսկի... Լարվածությունը չեզոքացնելու և ծոցում պատերազմի սպառնալիքը լիցքաթափելու համար կենսականորեն անհրաժեշտ է վերականգնել պայմանագիրը միջուկային գործարքի մասին ՄԱԿ միջնորդությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Հորմուզի նեղուցում ուրբաթ գիշեր Stena Impero բրիտանական լցանավի կալանման մասին։ Իրանական ԶԼՄ-ների համաձայն՝ բրիտանական լցանավի կալանման պատճառը դրա բախումն էր ձկնորսական նավի հետ։

Ինչպես նշվում է ԻՀՊԿ հայտարարությունում, բրիտանական Stena Impero նավթային լցանավը կալանվել է միջազգային կանոնների խախտման հետ կապված, Խորմոզգան նահանգի նավահանգստային և ծովային կազմակերպության խնդրանքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 97%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
22.02.2020
   
23.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: