ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուքիայի հերոսական բանակը Կիպրոսը դիտարկում է որպես իր հայրենիք». Ռեջեփ Թայիփ Էրդողան

ShantNews

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 400 000 բանակ ունեցող թուրք զինվորականները պատրաստ են ներխուժել Կիպրոս, եթե պահանջվի պաշտպանել կիպրոսցի թուրքերին: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է CyprusMail-ը:

«Ողջ աշխարհը հետևում է մեր վճռականությանը: Որևէ մեկը կարող է չկասկածել, որ Թուքիայի հերոսական բանակը, որը (Հյուսիսային) Կիպրոսը դիտարկում է որպես իր հայրենիք, առանց վարանելու կգնա նույն քայլին, ինչին գնաց 45 տարի առաջ, եթե դա անհրաժեշտ է կիպրոսցի թուրքերի կյանքի ու անվտանգության համար»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանի հայտարարությունը կապված է թուրքերի՝ Կիպրոս ներխուժման 45-ամյա տարելիցի հետ: Միջազգային վերլուծաբանները Թուրքիայի նախագահի վերոնշյալ խոսքերը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված նախազգուշացում այն մասին, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:

Աղբյուրը հավելում է, որ Էրդողանի հայտարարությունը կարող է պայմանավորված լինել վերջերս շրջանառվող այն տեղեկություններով, որ Մեծ Բրիտանիան մտադիր է Կիպրոսում տեղակայել F-35 կործանիչների մի մասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: