ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրել է շենքի պատմությունը (1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմել Գուգարաց թեմի աշխատանքների և իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Հանրապետության նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։

Ճամբարականները հյուրերին դիմավորել են ազգային երգ ու պարով։

«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» կարգախոսով կազմակերպող ճամբարում երեխաներին ուսուցանվում է ազգային արհեստ ու արվեստ։ Ճամբարականների համար այդ նպատակով կազմակերպվում են նկարչության, ռոբոտաշինության, ոսկերչության և այլ վարպետության դասեր, ինչպես նաև ազգային երգ ու պարի դասընթացներ։ Արմեն Սարգսյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Նրանք նախագահին ցույց են տվել իրենց ձեռքի աշխատանքները։ 

 

40815_b.jpg (1500×1000)

40812_b.jpg (1500×1000)

40811_b.jpg (1500×1000)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: