ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի բաշխման համայնապատկերը նոր Ռադայում

© РИА Новости / Стрингер

Հունիսի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Ուկրաինայում: Ընտրություններին մասնակցում էր 22 կուսակցություն, որոնց համար ընտրական շեմը, համաձայն Ուկրաինայում գործող օրենսդրության, 5 %-ն էր:

Նշենք, որ Գերագույն Ռադայի 450 տեղերից 225-ը կզբաղեցնեն համամասնական ցուցակներով ընտրված պատգամավորները, 199-ը՝ մեծամասնական: Մյուս տեղերը կմնան թափուր՝ կապված այն հանգամանքի հետ, որ ընտրություններ չեն անցկացվել Դոնբասի տարածքում:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեաթերթիկների 95%-ի մշակումից հետո հայտնի դարձած արդյունքները: Եվ այսպես՝ Գերագույն Ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը՝ նախնական 43.13% ձայներով: Երկրորդ տեղում ռուսամետ Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունն է՝ 13.06%-ով, ապա՝ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 8.18%-ով: Չորրորդ տեղում նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական զորակցություն» կուսակցությունն է (8.12%), այնուհետև՝ երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը (5.84%):

Մեծամասնական ընտրակարգով ևս առաջատար են «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացնող թեկնածուները: 83 ընտրատեղամասերում հաղթած թեկնածուներից 22-ը ինքնառաջադրվել էին, 4-ը «Ընդդիմադիր բլոկ»-ի ներկայացուցիչներ էին, մեկական ներկայացուցիչ «Ձայն», «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի», «Ազատություն» և «Միասնական կենտրոն» կուսակցություններից: Մնացած հաղթած թեկնածուները ներկայացնում են Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը:

49.84 տոկոս մասնակցություն արձանագրած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հիմնականում սպասելի էին: Դեռ նախընտրական շրջանում արված հարցումները ցույց էին տվել, որ առաջին տեղում կլինի նախագահ Զելենսկիի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը (ըստ հարցումների՝ 49.5-53.2 տոկոս):   

Նշենք, որ մինչև օգոստոսի 10-ը Ուկրաինայի ԿԸՀ-ի կողմից կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ընտրությունների տվյալների պաշտոնական հրապարակումից 30 օրվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 9-ը, կգումարվի Գերագույն Ռադայի առաջին նիստը:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: