ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ճանապարհին է. Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ ԵՄ-ն և Հայաստանը գերազանց հարաբերություններ ունեն: Վերջինս նման տեսակետ է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող ասուլիսում:

«Թույլ տվեք այս պահին կրկնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան այցի ընթացքում ասածը: Մեր գնահատականն այն է, որ մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Եվ բոլոր գործոնները, որ սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ նման հայտարարությունները կշիռ ունեն: Մենք ունենք բավականին ակտիվ ու բարեկամական քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակից սկսած»,-ասաց Սվիտալսկին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշեց, որ փաստաթուղթն արդեն մտնում է իրականացման փուլ: Դեսպանը նշեց՝ հիմա հայկական կողմի հետ քննարկում են այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել այդ ճանապարհային քարտեզի իրականացմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: