ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետխորհրդային երկրի ծագում ունեցողների, այդ թվում հայերի համար ավելի հեշտ կլինի ՌԴ քաղաքացի դառնալը

Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) և ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։ Միաժամանակ, ԺԲԹ ստանալու հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչև չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ, գրում է ռուսական «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը։

Այս օրինագիծը, որը պատրաստել է ՌԴ կառավարությունը, Պետական դուման նախատեսում է քննարկել երրորդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին, լիագումար նիստում, փոխանցում է news.am-ը:

  • ծնվել են Ռուսաստանի տարածքում,
  • Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձինք են և ունեն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում,
  • վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար փախստականների վերաբնակության և իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի և այլ պետությունների հետ։

ԺԿԹ ձևակերպելու իրավունք՝ առանց նախնական ԺԲԹ ստանալու, ցանկանում են տալ մի շարք օտարերկրացիների, որոնց թվում են.

  • ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող քաղաքացիները,
  • Ռուսաստանի տարածքում ծնված երեխաները, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն բնակության իրավունք,
  • քաղաքացիները, որոնց ծնողները կամ երեխաներն ունեն ՌԴ քաղաքացիություն և մշտապես ապրում են այստեղ,
  • Ռուսաստանում կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետներ աշխատող օտարերկրացիները,
  • երկրի տարածքում ապրող անձինք, որոնց ՌԴ քաղաքացիությունն ընդհատվել է (բացի ՌԴ Քր.օր. ծանր հանցագործությունների հոդվածներով, առաջին հերթին ահաբեկչության համար դատապարտվածները),
  • ռուսական բուհերը գերազանցությամբ ավարտած օտարերկրացիները։

Քանի որ բնակության իրավունքը կդառնա անժամկետ, կառավարությունը առաջարկում է բարձրացնել դրա հանձնման պետական տուրքի չափը՝ 3,5 հազար ռուբլուց դարձնելով 5 հազար ռուբլի։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: