ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով

Առնվազն յոթ մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանական վարչության իր աղբյուրին:

Նրա խոսքով՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արևմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով և հրազենով: «Զոհերի և տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի և Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաև զգալի նյութական վնաս է հասցվել»,- նշել է աղբյուրը:

Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին և ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում էր հրթիռակոծումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: