ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի առաջնահերթությունն է Արցախի ֆիզիկական անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակը. Աննա Նաղդալյան

Panorama.am

Փոքր սրացումները չհաշված, մենք առաջնագծում հիմնականում ունենք ստաբիլ վիճակ։ Այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Օրբելի կենտրոնում Արցախի խնդրի մասին հրավիրած քննարկման ժամանակ, փոխանցում է Panorama.am-ը։

«Մենք ունենք բավականին հանգիստ երկարատև փուլեր, ինչը բավականին կարևոր է, քանի որ թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստավածության գործընթացներով»,-ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը նկատեց, դրա հետ մեկտեղ առկա է Ադրբեջանի կողմից թե առանձին, թե Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվացում կամ դրա ներկայացում, միաժամանակ մի փոքր թույլացել է ռազմական հռետորաբանությունը։

«Հայաստանի Հանրապետության ու Արցախի ԶՈՒ-երը բարձրացնում են իրենց մարտունակությունը, ձեռք են բերում զենք-զինամթերք։ Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարել ենք, բավականին ծավալային զենք զինամթերքի ձեռք բերման մասին։ Դա մշտական պրոցես է»,-ասաց նա։

Քննարկմանը մասնակցող ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգեց, հայկական կողմը պնդում է՝ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում։

«Արցախը այս հակամարտության գլխավոր սուբյեկտն է, պետք է ունենա ամրապնդված սեփականության զգացում գործընթացի նկատմամբ։ Եթե  իրապես մենք ուզում ենք այս գործով արդյունավետություն ունենանք, պետք է ունենանք արցախի լիարժեք ներգրավվածություն»,-ասաց Ա. Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակաությանը, ապա ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, մշտապես ասել են՝ Հայաստանի առաջնահերթությունն է Արցախի ֆիզիկական անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակը։

«Սա մեր բացարձակ գերակայություններն են այս գործընթացում»,-ասաց բանախոսը։

Երրորդը բանակցությունների միջավայրին վերաբերող հարցն է, հայկական կողմը չի հավատում, որ առաջնագծում լարվածության, ռազմատենչ հռետորաբանության, հայատյացության առկայության պայմաններում հնարավոր է բանակցել ու արդյունք ապահովել։

«Ուստի, Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով բանակցում, անհնար է»,-նշեց նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: