Մնացականյանի այցը Վրաստան. Հայաստանն իր քաղաքականությունում որոշակի վերանայումների կարիք ունի
Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, հանդիպումներ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան շփումների հաճախականությամբ: Այդ դինամիկան պահպանվում է նաև հեղափոխությունից հետո. երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը քննարկելու համար բարձր մակարդակի հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Սակայն ԱԳ նախարարի այս այցը տարբերվում է նախորդներից. այն կայանում է տարածաշրջանային անկայունության աճի ֆոնին, երբ իրանա-ամերիկյան օրեցօր ավելի լարվող հարաբերություններին գումարվում է նաև ռուս-վրացական հարաբերությունների հերթական ճգնաժամը:
Ինչպես Իրան-ԱՄՆ առճակատման, այնպես էլ Ռուսաստան-Վրաստան ճգնաժամի դեպքում Հայաստանի համար կարևոր է պահպանել չեզոքությունը և չդառնալ հակասության կողմ, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար: Հայաստանի համար կարևոր է այս հարցում Վրաստանի հետ հստակեցնել դիրքորոշումները՝ հետագայում փոխադարձ չհասկացվածություն չունենալու համար:
Սակայն միաժամանկ չեզոքության քաղաքականությունը չպետք է նշանակի, որ մենք ռուս-վրացական հարաբերություններում լարվածության աճի ուղղակի դիտորդները պետք է լինենք: Ի տարբերություն Իրան-ԱՄՆ հարաբերությունների, ռուս-վրացական հարաբերութուններում Հայաստանի միջնորդական ներուժն շատ ավելի մեծ է՝ հաշվի առնելով երկու երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բնույթը: Այստեսանկյունից, ռուս-վրացական հարաբերություններում հերթական ճգնաժամի պատճառ դարձած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ռուս-վրացական լարվածության աճի ժամանակ Հայաստանի պատվիրակության պահվածքն ուղղակի անընդունելի էր: Հայաստանը պետք է իր ներդրումն ունենա ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ապա շարունակում է ակտուալ մնալ Հայաստանի համար ցամաքային տարանցման հիմնական ուղու՝ Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը: Այստեղ հավելյալ բարդություններ կարող են առաջանալ ռուս-վրացական հարաբերություններում լարվածության աճի պատճառով: Շարունակում են օրակարգում մնալ նաև Վրաստանում հայկական համայնքին վերաբերող հարցերը: Դրանք էլ ավելի են կարևորվում ներկայիս իրավիճակի ֆոնին. վերջին շրջանում կրկին շատացել են Վրաստանում հայերի և ադրբեջանցիներին միջև ազգամիջյան վեճերը, իսկ ռուս-վրացական լարավածությունը կարող է նպաստել Վրաստանում թուրքական ազդեցության լրացուցիչ աճին:
Անհրաժեշտություն կա նաև կոորդինացնելու երկու երկրների քայլերը միմյանց շահերին առանչվող հարցերում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,6 կմ/ժ