ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մնացականյանի այցը Վրաստան. Հայաստանն իր քաղաքականությունում որոշակի վերանայումների կարիք ունի

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, հանդիպումներ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ: 

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան շփումների հաճախականությամբ: Այդ դինամիկան պահպանվում է նաև հեղափոխությունից հետո. երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը քննարկելու համար բարձր մակարդակի հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Սակայն ԱԳ նախարարի այս այցը տարբերվում է նախորդներից. այն կայանում է տարածաշրջանային անկայունության աճի ֆոնին, երբ իրանա-ամերիկյան  օրեցօր ավելի լարվող հարաբերություններին գումարվում է նաև ռուս-վրացական հարաբերությունների հերթական ճգնաժամը: 

Ինչպես Իրան-ԱՄՆ առճակատման, այնպես էլ Ռուսաստան-Վրաստան ճգնաժամի դեպքում Հայաստանի համար կարևոր է պահպանել չեզոքությունը և չդառնալ հակասության կողմ, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար: Հայաստանի համար կարևոր է այս հարցում Վրաստանի հետ հստակեցնել դիրքորոշումները՝ հետագայում փոխադարձ չհասկացվածություն չունենալու համար:

Սակայն միաժամանկ չեզոքության քաղաքականությունը չպետք է նշանակի, որ մենք ռուս-վրացական հարաբերություններում լարվածության աճի ուղղակի դիտորդները պետք է լինենք: Ի տարբերություն Իրան-ԱՄՆ հարաբերությունների,  ռուս-վրացական հարաբերութուններում Հայաստանի միջնորդական ներուժն շատ ավելի մեծ է՝ հաշվի առնելով երկու երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բնույթը: Այստեսանկյունից, ռուս-վրացական հարաբերություններում հերթական ճգնաժամի պատճառ դարձած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ռուս-վրացական լարվածության աճի ժամանակ Հայաստանի պատվիրակության պահվածքն ուղղակի անընդունելի էր: Հայաստանը պետք է իր ներդրումն ունենա ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում: 

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ապա շարունակում է ակտուալ մնալ Հայաստանի համար ցամաքային տարանցման հիմնական ուղու՝ Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը: Այստեղ հավելյալ բարդություններ կարող են առաջանալ ռուս-վրացական հարաբերություններում լարվածության աճի պատճառով: Շարունակում են օրակարգում մնալ նաև Վրաստանում հայկական համայնքին վերաբերող հարցերը: Դրանք  էլ ավելի են կարևորվում ներկայիս իրավիճակի ֆոնին. վերջին շրջանում կրկին շատացել են Վրաստանում հայերի և ադրբեջանցիներին միջև ազգամիջյան վեճերը, իսկ ռուս-վրացական լարավածությունը կարող է նպաստել Վրաստանում թուրքական ազդեցության լրացուցիչ աճին:

Անհրաժեշտություն կա նաև կոորդինացնելու երկու երկրների քայլերը միմյանց շահերին առանչվող հարցերում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: