Արթուր Ալեքսանյան. Ղազախստան մեկնելու եմ աշխարհի քառակի չեմպիոն դառնալու համար
Տոկիո-2020-ին մնաց ուղիղ մեկ տարի։ Մեկ տարի անց Ճապոնիայի մայրաքաղաքում աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր մարզիկներ կպայքարեն բաղձալի՝ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար։ Տոկիո-2020-ի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ ՀԱՕԿ լրատվականը զրուցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։
Արթուրը չէր հիշում, որ խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ մեկ տարի, չնայած որ ամիսը հիշում էր․
«Գիտեի, որ Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսին, բայց կոնկրետ օրը չէի հիշում»,-ասաց նա։
Տոկիո-2020-ը Արթուրի 3-րդ Օլիմպիական խաղերն են։ Նա պատմում է, որ բոլոր խաղերին էլ նույն կերպ է պատրաստվում․
«Այս անգամ միակ առանձնահատկությունն այն է, որ խաղերին արդեն Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ»:
Այն հարցին, թե արդյո՞ք դա ավելի պարտավորեցնող է, նա պատասխանեց․
«Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից»:
2018 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունից հետո Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում հաղթանակը Արթուր Ալեքսանյանի առաջին լուրջ հաջողությունն էր։ Արթուրի հաղթական վերադարձը վերջ դրեց այն խոսակցություններին, որ հայ ըմբիշը կորցրել է երբմենի որակները և այլևս նրա համար պայքարելը շատ բարդ է լինելու.
«2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:
Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը Արթուր Ալեքսանյանը մասնակցել էր Ղազախստանում կայացած միջազգային մրցաշաարի և հաղթել էր։ Հայ ըմբիշը շեշտում է, որ դա նույնպես ուժեղ մրցաշար էր․
«Ղազախստանի մրցաշարը, միջազգային մրցաշարերի մեջ համարվում է ամենաուժեղներից մեկը: Այնտեղ ես նույնպես հանդիպել եմ հիմնական մրցակիցներիս և հաղթել»:
Մինսկում կայացած բոլոր գոտեմրատերից Արթուրը առանձնացրեց առաջինը․
«Ինձ համար ամենադժվարը միշտ առաջին գոտեմարտն է ստացվում, դրանից հետո ավելի բացվում եմ, իսկ առհասարակ կարող եմ նաև եզրափակիչը առանձնացնել»:
Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա վարկանիշային աշխարհի առաջնությունը։ Այդ առաջնությանը Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է թիմի հետ։ Այս պահին նրանք գտնվում են մարզումային ծանրաբեռնված փուլում։ Խոսակցության վերջում հայ ըմբիշն ասաց, որ էական չէ, թե ում կհաղթի աշխարհի առաջնությունում (2018 թվականին նա կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին), կարևորը վերջնական արդյունքն է․
«Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»,- խոսքը եզրափակեց նա։
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Խորվաթիայի ընտրանուն Մեր ընտրանին պարտվեցմրցակցին 0։1 հաշվով։
- Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Թուրքիա Հավաքականը կհանգրվանի Radisson Individuals հյուրանոցում:
- Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը:...
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 2,57 կմ/ժ