ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան աշխատակցի վրա

uv-kurier.ru

Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել, հայտնում է ermenihaber-ը:

Հարձակումից անմիջապես հետո հանցագործն ինքնասպան է եղել։ Հետագայում պարզվել է, որ կրակողը բելառուսցի դիվանագետի հարևանն էր, որը պաշտոնաթող զինվորական էր։

Թեմային արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով. «Հետաքննություն է ընթանում: Ներքին գործերի նախարարության համաձայն՝ այդ հարձակման պատճառը կենցաղային վեճն է եղել։  Որևէ քաղաքական, կամ այլ պատճառներ չկան»։

Չավուշօղլուն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել են 4-5 անգամ։ Իսկ Բելառուսի արտգործնախարարությունը հայտնել է, որ զինված հարձակում իրականացրած անձը ունեցել է հոգեկան խնդիրներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6 կմ/ժ
9 C°
 
  11° 
09.04.2020
  15° 
10.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: