ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ վճռով՝ Հայաստանը պետք է 1,6 միլիոն եվրո վճարի Վարդանյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 25-ին հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  գործով արդարացի փոխհատուցման վճիռը: ՄԻԵԴ վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին:

2016 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանը կայացրել էր գործով ըստ էության վճիռ, որով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական որոշակիության, դատարանի անկողմնակալության և կողմերի հավասարության երաշխիքների, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտումներ (գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն):

Գործի ըստ էության քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման  նախնական պահանջ 11 միլիոն 441 հազար 939 եվրոյի չափով, որից՝  1 միլիոն 48 հազար 97 եվրո՝ հասարակության և պետության կարիքների համար օտարված տան համար, 12 հազար եվրո՝  կրած ոչ նյութական վնասի դիմաց: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը՝ նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10 միլիոն 381 հազար 842 եվրո, որը, ըստ դիմումատուի, հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ: Կառավարությունը նաև նշել էր, որ 54 494 000 ՀՀ դրամի չափով գումար (մոտավորապես 117,743 եվրո) դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում:

Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ:  2017 թ. հուլիսի 26-ին դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5 միլիոն 231 հազար 651 եվրո:

Հուլիսի 25-ին հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած գումարի չափը մինչև 1 միլիոն 608 հազար եվրո:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: