ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում էն մնալ Արցախի շուրջ զարգացումները. Արմեն Գրիգորյան

Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ ստանձնել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է «Այսօր»-ը։

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ փաստաթղթի մշակման համար հսկայական աշխատանք է կատարվել։

«Ինչու ենք որոշել մշակել նորը, պատճառները բազմաթիվ են, 12 տարի առաջ է ստեղծվել գործողը, որից հետո Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել», - ասաց նա։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում էն մնալ Արցախի շուրջ զարգացումները։

«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնել անվտանգության հայեցակագը, մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից», - ասաց ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են։

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ անհրաժեշտ է ձևավորել փաստաթուղթ, որը կլինի ճկուն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: