ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Ջո Բեռլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական կինոնկարը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, առաջադրվել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի`«Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին հաղորդում է Sputnik-ը՝ հղում անելով Asbarez թերթին։

Լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Թերրի Ջորջի «Խոստում» կինոնկարի մոտիվներով և ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտողականության քարոզչության դեմ։  Այն առաջին անգամ էկրան է բարձրացել Նյու Յորքում` Թրայբեկի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ 2017թ–ի հոկտեմբերին ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Այս ֆիլմն արժանի է «Էմմիում» հաղթանակի, քանի որ փայլուն պատմություն է։ Այն նաև հզոր հարված է ցեղասպանության ժխտմանը», – ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` 2018թ–ի հուլիսին ներկայացնելով ֆիլմը Վաշինգտոնում Սմիթսոնյան ազգային փառատոնում։

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 102 տարի առաջ` Օսմանյան կայսրությունում։ Այն ներկայացնում է Հայոց ցեղասանության զոհերի և նրանց սերունդների պահանջը. նրանք մինչև հիմա պայքարում են իրենց նախնիների դեմ գործած հանցագործությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու համար։ Ֆիլմում Բեռլինգերը զրուցել է պատմաբանների, գիտնականների և հայտնի կինեմատոգրաֆիստների հետ։ Ռեժիսորը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ նոր հանցագործություններ է ծնել։

Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: