ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 192,39 դրամ ԱՐԾԱԹ - 395,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 818,03 դրամ

Հայտնի է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարից զոհված քաղաքացիների անունները

police.nkr.am

Հայտնի է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ողբերգական ավթովթարից զոհված քաղաքացիների անունները։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսօր ժամը 13:21-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07.00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին, փոխանցում է News.am:

Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և գլորվել ձորը, որի հետևանքով վարորդը և բոլոր 4 ուղևորները՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյանը (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյանը (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյանը (ծնվ. 1958թ.) և Սեդա Բաղդասարյանը (ծնվ. 1961թ.) տեղում մահացել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, Ոստիկանության և «Շտապ օգնության» աշխատակիցները:

Այս պահի դրությամբ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում ՃՏՊ-ի հետևանքով մահացածների դիերը ձորից հանելու համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 3 կմ/ժ
16 C°
 
  21° 
29.10.2020
10°  22° 
30.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: