ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար օգտագործել Պենտագոնի միջոցները

EPA

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի ֆոնդից 2,5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Դատավորներից 5-ն աջակցել են Սպիտակ տան ղեկավարի մտադրությանը, մյուս 4-ը դեմ է հանդես եկել։ Այս որոշմամբ Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը դրամական միջոցների հատկացումն անօրինական էր ճանաչել։ 

Թրամփը ցանկանում է Պենտագոնի միջոցներից օգտվել պատի՝ շուրջ 161 կմ երկարությամբ  հատված կառուցելու համար։ Նախագահն այս միջոցին դիմել էր այն բանից հետո, երբ Կոնգրեսը չէր տրամադրել պատի կառուցման համար նրա խնդրած գումարը։ 

Հիշեցնենք, որ Մեքսիկայի տարածքով Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ հարավային սահման շարժվող ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու նպատակով պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է եղել։ Ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամից հետո Թրամփը ստիպված էր եղել դրամական միջոցների տրամադրման հարցում զիջել Կոնգրեսին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: