ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տարբերեք թացը չորից». Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Armenpress

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Հայ հայտնիներից շատերն  հուլիսի 28-ին Գյումրիում կնշեն Վարդավառը: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:  

 Սոցցանցերում ակտիվ տարածում գտած նոր՝ «Տարբերեք թացը չորից» մարտահրավերին միանալով՝  շատերը հուլիսի 28-ին կայցելեն ԳյումրիՄարտահրավերին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն էր՝ բոլորին հրավիրելով Գյումրի:  

Մարտահրավերի մտահղացումը գյումրեցի Ռուբեն Մխիթարյանին է։ «Տարբերեք թացը չորիցՃիշտը թացն էԴե ինչկարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել ՎարդավառըՍպասում ենք  ձեր հոլովակներին և, իհարկե, ներկայությանը ԳյումրիումՆկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանցում կուզենայիք տեսնել և ջրել ԳյումրիումԵկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրու սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- մարտահրավերի հոլովակին կից գրում են հայ հայտնիները:

Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկին առաջինը ջրով ցողվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում:

Տոնը ոգևորել է գյումրեցիներին, իսկ այն լավ կազմակերպելու համար  բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել:  Գյումրու քաղաքապետարանի  ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում է բոլորին, դրանց են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ ջրոցին առավոտ վաղ բոլորով լվացվել են Գյումրու  արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին  հաճելի անակնկալներ  են սպասվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: