ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 26-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված 2019 ուսումնական տարվա առաջին ուսումնական փուլում զորքերի ղեկավարման, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հետ կապված վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին: Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումներն ու առկա ձեռքբերումները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստել է, որ զորքերի մարտունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը հնարավորություն են ընձեռել կատարելագործել զինվորական անձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները՝ դրանք ըստ նշանակության կիրառելու և հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու գործընթացում:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
14°  27° 
18.09.2019
15°  29° 
19.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը