ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան և ԱՄՆ-ը կարող են ազատ առևտրի շուրջը համաձայնության հասնել սեպտեմբերին

traders-union.ru

Ճապոնիան և ԱՄՆ-ն օգոստոսին կվերսկսեն երկկողմ առևտրական բանակցությունները՝ սեպտեմբերին ընդհանուր համաձայնության հանելու հաշվարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Առաջին հերթին կողմերը ժամանակի պակասի պատճառով մտադիր են կենտրոնանալ առավել սուր տարաձայնությունների կարգավորման վրա, որոնք վերաբերում են ավտոմոբիլների, պահեստամասերի, ինչպես նաև տավարի մսի մաքսերին: 
Բանակցությունները կվերսկսվեն արդեն այս շաբաթ. օգոստոսի 1-ին և 2-ին Վաշինգտոնում պլանավորված են Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգիի կոնսուլտացիաներն առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Վերջին անգամ նրանք հանդիպել են հունիսին Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովից առաջ: 
Վերջին հաշվով երկու երկրներն էլ ցանկանում են առևտրի շուրջն ընդհանուր համաձայնության հասնել սեպտեմբերի վերջին, երբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շանս կունենա հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ: 
Ճապոնիան և ԱՄՆ-ն ապրիլին սկսել են նոր ձևաչափով առևտրական բանակցությունները Մոտեգիի և Լայթհայզերի մասնակցությամբ: Երկրների մինչև մինչ այժմ ազատ առևտրի շուրջը համաձայնագիր չկա, և դրա կնքման պայմանները սուր հակասությունների առարկա են դարձել Ճապոնիայի ներսում, որտեղ մաքսերի էական նվազեցման դեմ է հանդես գալիս ազդեցիկ գյուղատնտեսական շահապաշտպան խմբակցությունը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: