ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԱԳ նախարարի դեմ

РИА Новости / Валерий Мельников

Միացյալ Նահանգներն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին ներառել են պատժամիջոցների ցուցակում, հայտնում է  Reuters գործակալությունը:

«Զարիֆն իրականացնում է Իրանի Գերագույն առաջնորդի անխոհեմ քաղաքականությունը և հանդիսանում է վարչակարգի հիմնական ներկայացուցիչն ամբողջ աշխարհում», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում առկա ակտիվների սառեցում և ցուցակի ֆիգուրանտի հետ համագործակցության արգելք ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների համար: Զարիֆը հայտարարում է, որ ինքը ԱՄՆ տարածքում որևէ ակտիվ չունի:

Նշվում է նաև, որ Վաշինգտոնն այլևս մտադիր չէ Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ և առաջիկայում ցանկանում է բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: