ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հետևանքներ կունենան Իրանի ԱԳ նախարարի դեմ ամերիկյան պատժամիջոցները

Evgenia Novozhenina/Reuters

Վաշինգտոնը երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի հարցով պատժամիջոցների ժամկետը: Համապատասխան կարգադրությունն ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Բացի այդ, Միացյալ Նահանգները հուլիսի 31-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին ներառել է պատժամիջոցների ցուցակում, քանի որ «Զարիֆն իրականացնում է Իրանի Գերագույն առաջնորդի անխոհեմ քաղաքականությունը և հանդիսանում է վարչակարգի հիմնական ներկայացուցիչն ամբողջ աշխարհում»:

Վաշինգտոնի այս քայլը նշանակում է, որ Իրանի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ում առկա ակտիվները սառեցվում են, իսկ ամերիկյան ընկերություններին ու ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է համագործակցել վերջինիս հետ: Իրանում արդեն արձագանքել են սրան՝ մասնավորապես Զարիֆը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին իրենց օրակարգի համար իրեն սպառնալիք դիտելու կապակցությամբ, իսկ նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան վարչակազմի այս քայլը որակել է որպես «երեխայական պահվածք»:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո Միացյալ Նահանգները թիրախավորել են Իրանի գլխավոր դիվանագետին: Հունիսի վերջին նրանք սահմանափակել էին Զարիֆի տեղաշարժը Նյու Յորքում, որտեղ նա ժամանել էր մասնակցելու ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող միջոցառմանը: Միացյալ Նահանգներ Զարիֆի ժամանման թույլտվության հարցը շարունակում է բաց մնալ. ՄԱԿ-ի միջացառումներին մասնակցելու համար Իրանի ԱԳ նախարարն ամեն անգամ պետք է թույլտվություն ստանա ամերիկյան իշխանություններից:

Ինչ վերաբերում է դիվանագետի ակտիվներն ԱՄՆ-ում սառեցնելու որոշմանը, ապա գործնականում այս որոշումն անհատապես Զարիֆի վրա ազդեցություն չի ունենա. Դիվանագետը հավաստում է, որ ինքը ԱՄՆ տարածքում ակտիվներ չունի: Սակայն այս իրավիճակը կհանգեցնի երկու երկրների միջև լարվածության մեծացմանը և կնվազեցնի բանակցությունների հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ շփումներում ցանկանում է տեսնել երկրի մեկ այլ ներկայացուցիչ:

Դժվար է ակնկալել, որ դա կլինի Զարիֆից ավելի բարձր մակարդակի պաշտոնյա, իսկ ավելի ցածրի դեպքում, նույնիսկ բանակցությունների կայացման դեպքում, դրանք, դժվար թե, արդյունավետ լինեն:

Այսպիսով, Միացյալ Նահանգները, Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով, էլ ավելի ամուր է փակում դիվանագիտության դռները՝ մեծացնելով երկու երկրների միջև ռազմական առճակատման հավանակնությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: