ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոնդոլիզա Ռայսը գնահատել Է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու հնարավորությունները

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին նա հայտարարել է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ այժմ դա հնարավոր չէ: Եվ դա այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսային կազմակերպություն է, և ես չեմ կարծում, որ դուք կոնսենսուս կունենաք: Կարծում եմ, այժմ դժվար կլինի կոնսենսուսի հասնել նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիր ստանալու հարցում»,- ասել է նախկին պետքարտուղարը:

Դրա հետ մեկտեղ Ռայսը նշել է, որ Ուկրաինան կարող է դաշինքին մերձենալ նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագի: Նրա կարծիքով՝ դրան կարող է նսպաստել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: