ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն. Նիկոլ Փաշինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին:

Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանաչյուր քաղաքացի ծանոթ լինի այս արտահայտության էությանը: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ստարտափի գաղափարի տարածումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

«Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, այն ներկայացրեցին հանրությանը, կարողացան համոզել հանրությանն այդ գաղափարի հաղթելու հեռանկարի մեջ և ամբողջ հայությունը կարողացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման գործում ու այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Ստարտափի գաղափարը յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր շրջապատում: Հայաստանում շատերը բողոքում են, որ չկա փող: Մեր կառավարությունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, այլ գաղափարը և եթե յուրաքանչյուրն ունենա գաղափար, որը կարող է հաղթել, այդ փողը կհայտնվի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Նոր Հայաստանի էությունը սա է, որտեղ համակարգված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն:

«Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա նկատի ունենք: Հրավիրում ենք մարդկանց օգտվելու իրենց գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսում է գաղափարից, սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Դրանից առաջ ամեն ինչ մեր երկրում սկսվում էր նյութական պատկերացմամբ, նյութական հենքով: Նոր Հայաստանում ամեն ինչ սկսվում է գաղափարից, Նոր Հայաստանում ցանկացած նյութական արտահայտություն մի ինչ-որ գեղեցիկ գաղափարի արդյունք է»,- նշել է կառավարությանը ղեկավարը: Վարչապետի խոսքով` գործադիրի նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, մենթալիտետ, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը պետք է հավատա իր ուժերին և դրա արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին և հզորությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանն, ըստ էության, մի ստարտափ է, որի ընթացքը կանգնեցնել չի լինի: Վարչապետի համոզմամբ, Նոր Հայաստանը, ապագայի Հայաստանն անպայման հաղթելու է և այս կարգի միջոցառումները կարևոր են` գաղափարները կյանքի կոչելու համար:

«Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, 21-րդ դարն առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է և մենք ունենք միտք ու մեր միտքը միանշանակ հաղթելու է, մեր միտքն արդեն հաղթել է, որովհետև Նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ողջունում եմ բոլորիդ որպես մտքի առաջամարտիկների: Մեր նպատակն է` յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչել, որ նա դառնա մտքի ակտիվիստ և Հայաստանի Հանրապետությունը դարձնի մտքի գերտերություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության ստեղծման նպատակներն ու գործառույթները, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների մասին:

Վարչապետը շրջայց է կատարել ճամբարում` ծանոթացել միջոցառման մանրամասներին և նպատակներին:

«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր: 

14038_b.jpg (1670×1113)14035_b.jpg (1670×1113)

14033_b.jpg (1670×1113)

14030_b.jpg (1670×1113)

14028_b.jpg (1670×1113)

14026_b.jpg (1670×1113)

14025_b.jpg (1670×1113)

14022_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: