ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում մտադիր են հայոց լեզվի ուսումնասիրությամբ զբաղվել

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը ծրագրում է հայագիտության հետազոտական բաժին բացել, որը կզբաղվի հայոց լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրմամբ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն` այս մասին ասել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մենք մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,- ասել է Շաֆիևը: 

Նրա խոսքով՝ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում Ղարաբաղյա հակամարտության հետ կապված և հայագիտության բաժնի բացման նպատակը «հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը հասցնելն է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: