ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀ ԱԳՆ ղեկավարը ելույթով հանդես է եկել Ավստրալիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

ԱՀ ԱԳՆ ղեկավարը ելույթով հանդես է եկել Ավստրալիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Օգոստոսի 3-ին Ավստրալիա աշխատանքային այցի վերջին օրը արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը ժամանել է Մելբուրն։ Պատվիրակության անդամներն այցելել են Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի, հանդիպել եկեղեցու հոգևոր հովիվ Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Մելբուրնի հայկական Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Ագինյան դպրոցներ։

Նույն օրը Հայ կենտրոնում տեղի է ունեցել արցախցի պաշտոնյաների հանդիպում Մելբուրնի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը։

Հանդիպմանն ունեցած իրենց ելույթներում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին, անվտանգային, ներդրումային և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։

Բանախոսները շնորհակալություն են հայտնել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբին և բոլոր աջակիցներին՝ արդյունավետ և հաջողված այցի կազմակերպման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: