ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կահիրեում առնվազն 17 մարդ է զոհվել պայթյունից

© AP Photo / Hatem Moussa

Եգիպտոսի մայրաքաղաքում առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 32-ը` վերքեր ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է արաբական հանրապետության առողջապահության նախարարը:

 ՆԳ նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել ՃՏՊ-ն, որը տեղի է ունեցել Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ ափի երկայնքով ձգվող ավտոճանապարհին:

 Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ բախվել է այլ մեքենաների, ինչը ուժգին պայթյունի է հանգեցրել: Պայթյունից տուժել է միջադեպի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը: Բուժհաստատության մի քանի տասնյակ պացիենտներ տարհանվել են:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: