ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը և Պակիստանը սպառնում են տարածաշրջանային կայունությանը

business-standard.com

Հնդկաստանը չեղարկում է Սահմանադրության 370-րդ հոդվածը, որով ամրագրվում է երկրի հյուսիսային վիճելի Ջամմու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը,  և վերջինիս տրամադրվում է ավելի մեծ ինքնավարություն, քան երկրի մյուս շրջաններին: Այս հոդվածը դրված է նահանգի՝ Հնդկաստանին միանալու հիմքում: Նյու Դելիի կողմից հոդվածը չեղարկելու որոշումն ընդունվում է Ջամմու և Քաշմիր նահանգի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդներին տնային կալանքի տակ վերցնելու, նահանգում հավելյալ 10 հազարանոց հնդկական բանակ տեղակայելու և հնդկական բանակը բարձր մարտական պատրաստվածության բերելու ֆոնին:

Այս ամենը ոչ միայն քաղաքական ճգնաժամ է առաջացնում Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի հյուսիսային այս նահանգում, այլև մեծացնում է լարվածությունն ու անկայունությունը ողջ տարածաշրջանում:

Օգոստոսի սկզբին Հնդկաստանի և Պակիստանի միջև գրանցվեց հերթական էսկալացիան: Պակիստանը Հնդկաստանին մեղադրում է օգոստոսի 3-ին կասետային ռումբեր կիրառելու մեջ, ինչի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել՝ 11 խաղաղ բնակիչ: Հնդկաստանը հերքում է այդ մեղադրանքներն՝ իր հերթին հայտարարելով, որ այդ նույն օրը սպանվել է Պակիստանի տարածքում տեղակայված առնվազն 5 զինյալ, որոնք հարձակում էին պատրաստում Հնդկաստանի դեմ: Պակիստանը հերքում է այս մեղադրանքները:

Քաշմիրի շուրջ լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև չի թուլանում ընթացիկ տարվա փետրվարից, երբ Պակիստանը խոցեց հնդկական ՄիԳ-21, իսկ Հնդկաստանը՝ պակիստանյան F–16 կործանիչ: Այս լարվածությունը դարձավ պատասխանը նահանգում փետրվարի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության, որ արդյունքում զոհվել է 45 մարդ:

Կողմերն այս ընթացքում որևէ կերպ չեն կարողանում նստել բանակցությունների սեղանի շուրջ:  Պակիստանի վարչապետ Իմրան Խանը օգոստոսի 4-ին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը: «Նախագահ Թրամփը առաջարկել է Քաշմիրի հարցով միջնորդի դերը: Եկել է ժամանակն այն ստանձնելու, քանի որ իրավիճակն այնտեղ և բաժանման գծում վատանում է Հնդկաստանի օկուպացիոն ուժերի կողմից նոր արգերսիվ գործողությունների պատճառով», - գրել է Խանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Պակիստանը վաղուց է փորձում ԱՄՆ-ին, որպես միջնորդ, ներգրավել քաշմիրյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն Հնդկաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս հարցը երկկողմ ձևաչափից դուրս բերելուն: Նյու Դելին արդեն հերքել է լուրերն այն մասին, թե իբր վարչապետ Նարենդրա Մոդին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդես գալու միջնորդությամբ: Միևնույն ժամանակ և՛ Հնդկաստանում, և՛ Պակիստանում հայտարարում են, որ չեն պատրաստվում ուղիղ բանակցություններ վարել, քանի որ դիմացի կողմը պատրաստ չէ երկխոսության:

Հիշեցնենք, որ հակամարտող այս երկու երկրները տիրապետում են միջուկային զենքի, և լարվածության խորացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ այդ թվում հարևան երկրների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: