ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին, բարեմաղթանքներ հղել նրանց ծնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի հաջորդ կանգառը Խնձորեսկի գյուղապետարանն էր, որտեղ նրանց ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և նրա տիկինը զրուցել են բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։ Ապա գյուղապետաանի բակում տեղի է ունեցել «Կինը կժով» շատրվանի բացման հանդիսավոր արարողությունը, ներկայացվել են ցուցադրական ելույթներ։ Վարչապետը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի նահատակների հուշակոթողին և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին նվիրված հուշակոթողին։

Վարչապետ Փաշինյանը նաև այցելել է Սպարապետի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Խնձորեսկում անցկացվող էքսպո-ցուցահանդես, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

14073_b.jpg (1670×1113)

14072_b.jpg (1670×1113)

14068_b.jpg (1670×1113)

14067_b.jpg (1670×1113)

14065_b.jpg (1670×1113)

14061_b.jpg (1670×1113)

14058_b.jpg (1670×1113)

14056_b.jpg (1670×1113)

14050_b.jpg (1670×1113)

14052_b.jpg (1670×1113)

14041_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: